News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով Սիրիայում տիրող իրավիճակն են քննարկել, այդ թվում նաեւ Աֆրինի տարածքում, որտեղ թուրքական զինված ուժերը գործողություն են իրականացնում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 «Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայի իրավիճակի վերաբերյալ, այդ թվում Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ:

Երկուստեք կարեւորվել է ճգնաժամի լուծման գործում ակտիվ համատեղ աշխատանքը շարունակելու կարեւորությունը, որը պետք է հիմնված լինի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների եւ Սիրիայի ինքնիշխանության հարգանքի վրա», -  ասվում է հաղորդագրությունում:

Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ