News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները 2 հազար տարվա պատմություն ունեն, եւ մենք քաղաքական կայուն երկխոսություն ունենք: Այս մասին Ֆրանսիա այցի ժամանակ L'Express պարբերականի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ երկրների միջեւ ձեւավորվել է կայուն քաղաքական երկխոսություն, կան մշտական քաղաքական այցեր, եւ Հայաստանն այս երկրի հետ հարաբերություններ է պահպանում:

«Ցանկանում եմ նշել, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանը մշտապես չեզոք դիրքորոշում է պահպանել, չնայած Ադրբեջանը փորձում է օգտագործել ընդհանուր կրոնական գործոնը: Իրանի հետ հարաբերությունները դրական բնույթ ունեն, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ Հայաստանը հարգում է իր հարեւաններին եւ նրանց մշակույթը»,- նշել է Սարգսյանը:

Ի պատասխան հարցին՝ Հայաստանին մտահոգո՞ւմ է արդյոք Իրանի միջուկային ծրագիրը, ՀՀ նախագահը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականի հուլիսի համաձայնագիրը բացառիկ կառուցողական բնույթ ունի. «Ուրախությամբ կնշեմ, որ Ֆրանսիան աջակցում է այս համաձայնագրին, ինչի մասին նախագահ Մակրոնը հստակ է հայտարարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ