News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրյուսելում հունվարի 23-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Շարժունակության շուրջ գործընկերության երկրորդ բարձրաստիճան հանդիպումը։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ԵՄ կողմից նիստը նախագահում էր Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրինության Ռազմավարության եւ ընդհանուր հարցերով տնօրեն Մարթա Ցիգանը։

Կողմերը քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում Հայաստանում իրականացվող ծրագրերը, ուղենշեցին ապագա առաջնայնությունները։ Երկուստեք փաստվեց մի շարք ոլորտներում, մասնավորապես սահմանային կառավարման, վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման, միգրացիայի եւ զարգացման բնագավառներում հաջող նախագծերի փորձը։

Նախարարի տեղակալ Նազարյանն իր ելույթում շեշտեց դեռեւս 2014թ-ից ուժի մեծ մտած մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի իրականացման հաջող ընթացքը, կարեւորեց ԵՄ հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հնարավոր մեկնարկը, որն արտացոլված է ՀՀ-ԵՄ երկկողմ, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության բազմակողմ փաստաթղթերում։

Հայկական կողմից ներկայացվեց մի շարք առանցքային ոլորտներում իրավական եւ կարգավորիչ դաշտին առնչվող վերջին զարգացումները, նշվեց բարեփոխումների շարունակականությունն ապահովելու պատրաստակամության մասին։

Նիստին մասնկացում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայության պաշտոնյաներ, ԱՍՀՆ Զբաղվածության գործակալության, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, ԵՄ կառույցների, անդամ պետությունների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ