News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ընթացքում Արցախում իրականացվել է 16 միլիարդ 324 միլիոն դրամի շինարարություն: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասել է Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի խոսքով՝ միայն պետական բյուջեից ոլորտին տրամադրվել է 11 միլիարդ 700 միլիոն դրամ:

«Հատկացված գումարներով ավարտվել են Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի 150 տեղանոց հանդիսությունների տան եւ համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ են Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղի համայնքային կենտրոնի, Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի 250 տեղանոց եւ Քռասնի գյուղի 150 տեղանոց հանդիսությունների տան եւ համայնքային կենտրոնների կառուցման, Հադրութի շրջանի Թաղասեռ եւ Տումի գյուղերում 150 տեղանոց հանդիսությունների տան եւ համայնքային կենտրոնների եւ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքները»,- մանրամասնել է նախարարն՝ ընդգծելով, որ 2017թ.-ին շինարարության ոլորտի բաժնեմասը երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքում կազմել է 6,1 %՝ 2016-ի 5,7%-ի փոխարեն, իսկ պետական բյուջեի՝ մոտ 17,8 %-ը՝ նախորդ տարվա՝ 15.1 %-ի դիմաց:

Խոսելով այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների մասին՝ Կ. Շահրամանյանը նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում պետական միջոցներից հատկացվել է 284 մլն 450 հազար դրամ:

Անդրադառնալով առաջնագծին ուղղված աշխատանքներին՝ քաղաքաշինության նախարարը նշել է, որ առաջնորդվելով ԱՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով, մի շարք շինարարական, ինժեներական աշխատանքներ են կատարվել ԱՀ սահմանի ողջ երկայնքով, որոնք միտված են զինվորների ծառայողական եւ կենցաղային պայմանների ապահովմանը, ինչպես նաեւ անվտանգության աստիճանի բարձրացմանը։ Բացի նշվածից, նախարարի տեղեկացմամբ, 2017թ.-ին սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների կառուցման նպատակով ԱՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 553 մլն 449 հազար դրամ: Եվս 91 մլն 837 հազ. դրամ հատկացվել է գույքի գնման համար, իսկ 80 մլն 259 հազ դրամ ծախսվել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ծրագրով:

Խոսելով 2018 թվականի անելիքների մասին՝ նախարարը նշել է, որ քաղաքաշինության ոլորտում տարվող աշխատանքները հիմնականում ուղղված կլինեն բնակարանաշինությանը, մասնավորապես` ԱՀ-ում ծնելիության եւ բազմազավակության խթանման, վերաբնակիչների եւ փախստականների բնակարանային խնդիրների լուծման, օրենսդրությամբ սահմանված այլ սոցիալապես խոցելի խմբերին պատկանող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրերին: Ուշադրության կենտրոնում կլինեն դպրոցաշինությունը, ավտոճանապարհների կառուցումը, վերանորոգումն ու պահպանումը, մշակութային օբյեկտների շենքային պայմանների բարելավումը, ինչպես նաեւ կառուցապատման կանոնակարգման նոր մոտեցումների ձեւավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ