News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ներկայիս գլոբալ մարտահրավերների համատեքստում առավել քան խոցելի են մեր երկրների տնտեսությունները. արդյունքում սոցիալական արդարության և բարեկեցության խնդիրները հանրային ուշադրության կիզակետում են հայտնվում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մեր տարածաշրջանի բարդ իրողություններն իրենց հերթին սահմանափակում են տնտեսական աճի ներուժը: Ուստի մենք ձգտում ենք լավագույնս օգտագործել առկա բոլոր հնարավորությունները, այդ թվում նաև՝ ինտեգրացիոն կառույցների ընձեռածները։

Հինգ տարի առաջ՝ 2013 թվականին Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից քիչ անց, շատերը, այդ թվում՝ այս դահլիճում, թերահավատություն էին հայտնում Հայաստանի հանդեպ։ Սակայն Հայաստանն ապացուցեց, որ ի զորու է համատեղելու տարբեր ինտեգրացիոն կառույցներում իր ներգրավումը և նույնիսկ դառնալու համագործակցության օրինակելի մոդել։ Ուղիղ երկու ամիս առաջ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը նախատեսում է համագործակցության բոլորովին նոր որակ։ Եվ Հայաստանի լիարժեք ինտեգրումը ԵԱՏՄ կազմում բնավ խոչընդոտ չհանդիսացավ:

Մենք այսօր շարունակում ենք ակտիվորեն ընդլայնել մեր միջազգային ներգրավումը նաև այլ ուղղություններով: Մեզ համար համագործակցության յուրատեսակ հարթակ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը թե՛ մարդու իրավունքների առաջխաղացման, թե՛ լեզվամշակութային տեսանկյուններից։ Մեր երկրին ընձեռվել է այս տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը Երևանում հյուրընկալելու պատիվը։

Գագաթնաժողովն անցկացվելու է «Ապրել միասին» կարգախոսի ներքո և նախատեսվում է համանուն դաշնագրի ընդունում՝ ուղղված մարդու իրավունքների, միջմշակութային և միջկրոնական երկխոսության ամրապնդմանը: Մեզ համար սա պարզապես կարգախոս չէ. հայ ժողովուրդը գիտի ատելության քարոզի, անհանդուրժողականության ու խտրականության գինը և հնարավոր բոլոր հարթակներում պայքարում է դրանց դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ