News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրաց սահմանապահների կողմից «Նինոծմինդա» սահմանային անցակետում  2018 թվականի հունվարի 21-ին Զարուհի Փոստանջյանի  մի շարք խախտված  հիմնարար իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը բողոքներ է ներկայացրել եվրոպական կառույցներին:

Բողոքներ են ուղարկվել, մասնավորապես, Եվրոպական Միության արտաքին գործերի եւ քաղաքական անվտանգության գլխավոր ներկայացուցիչ տիկին Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին եւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Նիլս Մուիժնիկսուն:

Բողոքում նշվում է, որ Զարուհի Փոստանջյանի քաղաքական գործունեությունը խաթարում է Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքական պլանները եւ ամենայն հավանականությամբ, վրացական իշխանությունները Զարուհի Փոստանջյանին, ով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպան է, ընդգրկել են այսպես կոչված «սեւ ցուցակում»:  Եվ՛ Հայաստանը, եւ՛ Վրաստանը՝ ստանձնելով պարտականություններ Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպական Միության իրավական նորմերի շրջանակներում, պարտավոր են կատարել ստանձնած  առաքելությունները:

Տպել
Ամենաշատ