Թուրքիայի Էրզրումի դատարանը 7 տարի 6 ամիս ազատարկման է դատապարտել Ֆեթուլլահ Գյուլենի զարմուհուն՝ Բուշրա Գյուլենին։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ դատարանը ապացուցվածէ համարել, որ Բուշրա Գյուլենը հանդիսանում է Ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդամ եւ նրան մեղավոր ճանաչել «ահաբեկչական կառույցի անդամ լինելու մեջ»։
Դատարանը որպես ապացույց ընդունել է Բուշրա Գյուլենի հեռախոսի մեջ տեղադրված եւ գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոց հանդիսացող ByLock հավելվածը։