News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

2017 թվականին ԵՄ հյուրանոցներում զբոսաշրջիկների անցկացրած գիշերների թիվը հասել է ավելի քան 3,2 միլիարդի՝ 2016 թվականի համեմատ ավելանալով 5,1 տոկոսով: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ վկայակոչելով Եվրոպական վիճակագրությանը:

Հաղորդվում է, որ 2009 թվականից ԵՄ-ում զբոսաշրջիկների գիշերելու վայրերում անցկացված գիշերների քանակի կայուն աճ է արձանագրվել:

Ըստ Եվրոպական վիճակագրության՝ 2017 թվականին Իսպանիան (471 մլն գիշեր + 3,6 տոկոս՝ 2016-ի համեմատ) պահպանում  է առաջատարի դիրքը՝ առաջ անցնելով Ֆրանսիայից (431 մլն, + 6,6 տոկոս), Իտալիայից (425 մլն, + 5,4 տոկոս) եւ Գերմանիայից (400 մլն, + 2,7 տոկոս):

2017 թվականին հյուրանոցներում եւ զբոսաշրջիկների համար նախատեսված այլ վայրերում անցկացված գիշերների քանակը աճել է գրեթե բոլոր անդամ երկրներում, սակայն ամենաբարձր աճը նկատվել է Լատվիայում (+ 12.0 տոկոս), Սլովենիայում (+ 11.3 տոկոս) եւ Խորվաթիայում (+10.6):

Նրնաց հաջորդում է Պորտուգալիան (+8.0 տոկոս), Չեխիան (+7,7 տոկոս) եւ Կիպրոսը (+7.3 տոկոս):

Լյուքսեմբուրգում աննշան անկում է նկատվել (-1.0 տոկոս, ինչը համարժեք է 28 հազար գիշերվա):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ