News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունը ծուլանում է կատարել արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու աշխատանքները՝ ի տարբերություն Վրաստանի, որտեղ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ԱԺ-ում «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով լսումների ժամանակ նշեց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

Նչա խոսքով, եթե այս հարցին տրված լիներ պատասխան, ապա այսօր մենք քննարկելու որևէ բան չէինք ունենա. «Արժեքավորված գյուղատնտեսության զոնաներում չի կարող լինել միաժամանակ արժեքավորված և տրանսգենային գյուղատնտեսություն: հայաստանից դեռևս մեկ հայտ կա՝ արժեքավորել Սևանի իշխանը, այն էլ արել է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերություններից մեկը: Ինձ հետաքրքրում է՝ արդյոք այսօր գյուղնախարարությունը հայտարարում է, որ Հայաստանը որեւէ անելիք չունի արժեքավորված գյուղատնտեսություն ունենալու հարցում, կամ չունի դրա համար պոտենցիալ»,-ընդգծեց մասնագետը:

Նա կնաեւ կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ ոսննդամթերքներ, այդ թվում՝ ծիրանը, Սևանի իշխանը, կարտոֆիլը և մի շարք գյուղատնտեսական ապրանքներ որ կարելի էր արժեքավորել:

Անդրադառնալով Պիպոյանի խոսքին, գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն ասաց. «Դուք օգտագործում եք ծուլանալ բառը, որը բացարձակ տեղին չէր, որովհետեւ մենք աշխատում ենք շատ լարված եւ արդյունավետ: Գյուղատնտեսության նախարարությւոնը նախարարի նախաձեռնությամբ մշտապես լսումներ, քննարկումներ են կազմակերպում և հասկանում են հարցի կարևորությունը։ Մենք առաջնահերթ ենք համարում, որ Հայաստանի գյուղատնտեսությունը պետք է զարգանա օրգանիկ ուղղությամբ: Մենք այսօր խոսում ենք նոր տեխնոլոգիաների կիրառման մասին, որ շուկայում մեր ապրանքը լինի մրցունակ։ Մենք փորձում ենք չվնասելով Հայաստանի տնտեսությանը, գնալ ճիշտ ուղղությամբ, զարգացնել գյուղատնտեսությունը։ Թե Վրաստանն ինչ է անում, ինչ ուսումնասիրություններ է անում, թողնենք իրանց», - հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ գյուղնախարարությունն արժեւորում է ծիրանը եւ ամեն ինչ անում է հետագայում բոլոր տեսակների գենային ֆոնդը պահպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ