Փարիզի հարավ-արեւելքում գտնվող Վենսենյան կենդանաբանական այգին կանգնեցրել է աշխատանքը այն բանից հետո, երբ այգու չորս բաբուինները փախել են ցանկապատած տարածքից, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Local պորտալը:
«Փախչած չորս կենդանիներն այժմ գտնվում են այգու անտառային գոտում»,- հայտնել է կենդանաբանակ այգու ներկայացուցիչը՝ չնշելով, սակայն, թե ինչպես է կենդանիներին հաջողվել դուրս գալ ցանկապատած տարածքից:
Ոստիկանությունը անվտանգության նկատառումներով փակել է մոտակա ավտոճանապարհները: