Հռոմի Ֆրանցիսկոսը պապը Չիլի է ուղարկել սեքսուալ հանցագործությունների հարցով Վատիկանի ամենահեղինակավոր փորձագետին՝ կապված եպիսկոպոսին ուղղված այն մեղադրանքների հետ, թե նա պաշտպանել է երկրի ամենահայտնի մանկապիղծ քահանային։
AP-ի փոխանցմամբ՝ Վատիկանը հայտարարել է, որ Մալթայի եպիսկոպոս Չարլզ Շիկլունը կուղարկվի Չիլի, որ «լսի նրանց, որոնք ցանկություն են հայտնել տեղեկություն տրամադրել եպիսկոպոս Խուան Բարոսայի գործով»։