News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Եթե մարդն ակտիվորեն աշխատում է, նրա մոտ չեն կարող չլինել բացթողումներ կամ ձեռքբերումներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, պատասխանելով 2010-ի ձեռքբերումների ու բացթողումների մասին հարցին:

Միաժամանակ, նա դժվարացավ նշել կոնկրետ ձեռքբերումներ կամ բացթողումներ. «Ինչպե՞ս կարող է լավ լինել: Բայց նորմալ է եղել. Ո՜չ լավ, ո՜չ վատ: Տնտեսությունը դա մեր ընթացիկ իրավիճակն է, որը զարգանում է նույնքան հավասարաչափ, որքան, օրինակ, երեխան: Արդյոք, կարո՞ղ է 3 տարեկան երեխան 2 օր հետո դառնալ 15 տարեկան: Այդպես էլ տնտեսությունն է»,- նշեց Այվազյանը, հավելելով, որ բարենպաստ պայմանների դեպքում տնտեսությունն ավտոմատ կերպով կզարգանա:

Նոր Տարին Վարդան Այվազյանը դիմավորել է «սովորական», ընտանիքի ու հարեւանների ընկերակցությամբ: Պատգամավորը, իր խոսքով, հատուկ ուշադրություն չի դարձնում Ամանորի սեղանի առատությանը: «Ես տոներից հետո ամենից շատ սիրում եմ ուտել սպաս»,- խոստովանեց նա:

Ինչ վերաբերում է Ձմեռ Պապին ուղղված ցանկություններին, հանրապետական պատգամավորը խնդրում է խաղաղություն, կայունություն, փոխըմբռնում եւ միասնություն:

Իսկ անձնական առումով նա ցանկություն հայտնեց, որ 2011-ին լրագրողներն ավելի քիչ «մուտիլովկաներ» անեն: «Ես ցանկանում եմ, որ իմ մասին խոսեն այն, ինչ իրականում կա»,- նշեց Այվազյանը, ընդգծելով, որ բարեբախտաբար, հայ հասարակությունը նման լուրերին լուրջ չի վերաբերում:

«Հասարակությունն ինձ շատ նորմալ է ընդունում: Համենայնդեպս, ես ստիպված չեմ լինում թաքնվել իմ թիկնապահների թիկունքում եւ երբեք չեմ վախեցել երեկոյան քայլել մեր մայրաքաղաքի փողոցներով»,- ամփոփեց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ