News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը կազդուրվում է, հնարավոր է, նրան ուրբաթ դուրս գրեն հիվանդանոցից։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Եվգենի Պարֆենովը։

«Արմեն Բորիսովիչը լավանում է, ոչ մի լուրջ բան, փառք Աստծո, չկա։ Հնարավոր է՝ վաղը նրան դուրս գրեն»,-փոխանցում է Պարֆենովի խոսքերը «Ինտերֆաքս»-ը։

Նա հայտնել է նաեւ, որ լուրերը, թե դերասանը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով, չեն համապատասխանում իրականությանը։ «Հավատացնում եմ, որ դա կապված չէ ո՛չ սրտի, ո՛չ ճնշման, ո՛չ կաթվածի հետ։ Վիրուս է»,-հայտնել է նա։

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը տեղափոխվել էր բժշկական կենտրոն վիրուսով վարակված լինելու կասկածով այն բանից հետո, երբ բարձր ջերմաստիճան էր նկատվել նրա մոտ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ