News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխող կոալիցիան՝ ի դեմս ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի,ստանձնել է գների աճի հետ կապված իրավիճակը բարելավելու պարտականությունը: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Փարսյանը:

Նրա խոսքով՝ եթե երկրում իրականացվող տնտեսական եւ հակամենաշնորհային քաղաքականությունը չփոխվի, բնակչության՝ իշխանությունների հանդեպ անվստահությունը միայն կմեծանա, իսկ եկամուտների անհավասար բաշխումն էլ ավելի կվատթարանա: «Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի օրինակները ցույց են տալիս, որ ռազմավարական ապրանքները, ինչպիսիք են բենզինը, սեղմված գազը եւ դիզելային վառելիքը, ավելի արդյունավետ է վաճառել էլեկտրոնային հարթակների միջոցով, ինչը նպաստում է շուկայի թափանցիկության եւ մրցունակության ապահովմանը», - ասաց Փարսյանը:

ՀՅԴ-ն, շարունակեց նա, իրավիճակը շտկելու համար առաջարկում է խստացնել հարկային վարչարարությունը վառելիքի շուկայում եւ ապահովել խոշոր միջազգային կորպորացիաների մուտքը: Բացի այդ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) մեջ պետք է ընդգրկվեն նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները: «Տեսնելով, որ հանձնաժողովը զուտ իշխանական կառույց չէ՝ հասարակությունն ավելի շատ կսկսի վստահել», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Փարսյանը վստահեցրեց, որ հակամենաշնորհային քաղաքականությունը կշարունակի մնալ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ կոալիցիոն համագործակցության հիմնական կետերից մեկը: «Շատ կարեւոր է ապահովել սոցիալական քաղաքականության ներդաշնակությունը տնտեսական եւ հարկային քաղաքականության հետ: Մենք մեր առաջարկները կներկայացնենք ՏՄՊՊՀ-ին եւ կքննարկենք հնարավոր մեխանիզմները»,- վստահեցրեց կուսակցության ներկայացուցիչը:

Նրա կարծիքով՝ գների աճի հետ կապված իրավիճակը չի կարող շտկվել միայն հանրահավաքների եւ ցույցերի անցկացման միջոցով. անհրաժեշտ են նաեւ մասնագիտական մակարդակով քննարկումներ: «Ամեն դեպքում, իշխանությունները հանրային ճնշման ներքո ստիպված են մոբիլիզացնել ուժերը եւ արմատական քայլերի դիմել»,- ամփոփեց ՀՅԴ ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ