News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից  ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվար 2-ին  հանդիպել է Միլանի Հայ ազգային եւ հոգեւոր հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Իտալիո Հայոց հովվության դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը տեղի է ունեցել Միլանի Հայ տուն ազգային հաստատության մեջ: Ներկա են եղել  Իտալիո Հայոց հոգեւոր հովիվ, Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Տիար Պիետրո Քուչուկյանը, Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցու Հոգաբարձության, Իտալիո Հայոց միության, Միլանի Հայ տան, «Սերապյան» ուսանողական հիմնադրամի, Հայ Բարեգործական Ընդհանուր միության,  Միլանի Հայ համայնքի Երիտասարդական խորհրդի, Հայագիտության եւ Հայ Մշակույթի վավերագրման կենտրոնի ղեկավարներ եւ ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ապագայի վերաբերյալ իր տեսլականը, լսել է ներկաների տեսակետներն ու գաղափարները՝ ՀՀ ապագայի եւ արդեն նոր կառավարման ձեւաչափում մեր երկրի տարբեր ծրագրերին սփյուռքի ներգրավվածության վերաբերյալ: 

Մտքեր են փոխանակվել Հայաստանում արդարադատության, առողջապահության եւ կրթության ոլորտների բարելավման, ինչպես նաեւ Հայրենիքի նկատմամբ մատաղ սերնդի հավատքի զորացման առնչությամբ:

Անկեղծ ու ջերմ մթնոլորտում արձանագրվել են մեր երկրի ձեռք բերած հաջողությունները, եւ դրանք միասնաբար՝ Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերով զորացնելու կամքն ու վճռականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ