News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Էկվադորում սկսվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն։ Televicentro հեռուստաալիքը հայտնում է, որ ընտրատարածքները բացվել են առավոտյան տեղական ժամանակով ժամը 07։00-ից, որոշ դեպքերում որոշ ուշացումներով եւ կաշխատեն մինչեւ 17։00-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկության է դրվել միանգամից 7 նախաձեռնություն, սակայն լայն հասարակական հնչողություն ստացել է նրանցից մեկը՝ սահմանափակել նախագահ ընտրվելու հնարավորության քանակը։

Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի խոսքով, ով նաեւ հանդիսանում է հանրաքվեի նախաձեռնողը, դա պայմանավորված է իշխանության հաջորդականությունը ապահովելու անհրաժեշտությամբ։

«Այսօր նշանակված է ապագայի հետ մեր հանդիպումը։ Այսօր քո ձայնը կհարստացնի ժողովրդավարությունը։ Եկեք բոլորս գնանք քվեարկության, որպեսզի ազատորեն, խաղաղությամբ եւ մեկս մյուսի հանդեպ խորը հարգանքով արտահայտենք մեր կարծիքը»,- իր թվիթերյան էջում նշել է Էկվադորի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ