News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նախկինում երբեք հանրությանը չցուցադրված 20-րդ դինաստիայի հինեգիպտական փարավոն Ռամզես 3-րդի որդու առեղծվածային երեք հազար տարվա հնության «բղավող» մումիան պահեստային ցուցանմուշների շարքից տեղափոխել են Կահիրեի Թահիր հրապարակում գտնվող Եգիպտական թանգարան։ Այս մասին նշված է Եգիպտոսի պատմական հուշարձանների հարցերով նախարարության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մումիան գտնվել է 1886 թվականին Լուկսորում։ Մումիայի բերանը այնպես է բացված, որ տպավորություն է ստեղծվում, թե ցանկանում է բղավել։

Գիտնականները մի շարք ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ մումիան Ռամզես 3-րդի որդի՝ Պենտաուրուին է պատկանում։ Նրա անվան հետ է կապված Ռամզեսի երրորդին գահից հեռացնելու նպատակով կազմակերպված արքունական հեղաշրջումը։ գիտանակնները ենթադրում են, որ դրանից հետո նա ինքնասպան է եղել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ