News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Փայտի քանդակագործությամբ ու հարթաքանդակների ստեղծմամբ զբաղվող վանաձորցի Սուսաննա Օհանյանն իր արվեստանոցին կից ստեղծել է փայտե քանդակների ու գործիքների թանգարան:

Թանգարանում ներկայացված են տարիների ընթացքում պատրաստած նրա փայտե քանդակները՝ եզներով վարը, հայկական Բերդ պարը, Թումանյանական մոտիվներով շարքը, ձեթ ստանալու համար օգտագործված գործիքները:

Ցուցասարահում Ս. Օհանյանը ներկայացրել է նաեւ նախկինում կենցաղում օգտագործված ամենաբազմազան իրերի լայն տեսականի. դարն ապրած փայտե օրորոցը, խմորի տաշտը, սանդրեքը, մետաղե արդուկը, ճախարակը,  տրեխներ, եզների լուծը, փայտե գդալները...

Թանգարան այցելողները կարող են լիարժեք պատկերացում կազմել հայերի կենցաղագործության մասին. քանդակագործը ոչ միայն ցուցադրել, այլեւ սիրով ներկայացնում է հավաքագրված բոլոր աշխատանքների նախապատմությունն ու օգտագործման առանձնահատկությունները:

Ստեղծած աշխատանքներով 60-ամյա փայտագործը չի բավարարվում: Նա այսօր էլ շարունակում է արարել: Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի հայ պարուհու կերպարը, որի ստեղծման համար նա աշխատել է ավելի քան 4 տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ