News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ԱՄՆ-ի «կրեմլյան ցուցակի» հետ կապված իրավիճակում կգործի իր շահերին համապատասխան, նոր պատժամիջոցների հնարավոր կիրառման պատասխանները կլինեն իրենց ժամանակին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես ուզում եմ հիշեցնել ձեզ ՌԴ նախագահի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը կանի այն ամենը, ինչը լավագույնս համապատասխանում է իր սեփական շահերին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի՝  ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցների դեպքում ՌԴ քայլերի վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «կրեմլյան ցուցակը», որում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնության գրեթե ամբողջ ղեկավարությունը եւ ռուսաստանցի խոշոր ձեռնարկատերերը՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ