News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» մեղադրանքով ձերբակալված այնուհետ  ստորագրությամբ ազատ արձակված համշենահայ Ջեմիլ Աքսուի եւ դատավորի միջեւ Քուրդիստանի վերաբերյալ հետաքրքիր զրույց է տեղի ունեցել։

Թուրքական Diken–ի փոխանցմամբ՝ Թուրքիայում դատական նիստի ժամանակ համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն հայտարարել է, թե ֆեյսբուքում իր գրառման մեջ ահաբեկչական կազմակերպության գովք չկա։

Դատարանը հետաքրքրվել է, թե ֆեյսբուքում նրա գրառման մեջ հիշատակված «Քուրդիստանը» որտեղ է։ «Քուրդիստանը ոտքից գլուխ արյան մեջ է։ Անհետ կորածներ, ձերբակալություններ, սպանություններ եւ բռնագաղթ։ Այս ամենը ձեր գրած տեքստում է։ Կասեք ձեր նշած Քուրդիստանը որտե՞ղ է։ Իրաքո՞ւմ է, թե՞ Սիրիայում»,–հարցրել է դատավորը։

Ջեմիլ Աքսուն պատասխանել է, որ տեքստում հիշատակվածը Թուրքիայում է։

Դատարանը նիստը հետաձգել է։ Հաջորդ նիստը տեղի է ունենալու 2018–ի փետրվարի 16–ին։

Նշենք, որ ֆեյսբուքի գրառման համար 2017–ի հոկտեմբերին ձերբակալվել էին Ջեմիլ Աքսուն եւ նրա կինը։ Ձերբակալությունից 2 ամիս անց նրանք ազատ են արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի կողմնակիցները կռվել են քրդամետ պատգամավորների հետ
Վեճ Թուրքիայի խորհրդարանում...
Քրդերը Թուրքիային մեղադրել են Սիրիայի քրդական շրջաններում ընտրությունները խափանելու փորձերի մեջ
Քրդերը մեղադրել են Թուրքիային...
Թուրքիայում լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել. կա 239 ձերբակալված
Ձեռնարկված աշխատանքների արդյունքներով՝ իրավապահներն առգրավել են հրազեն, ինչպես նաև մեծ քանակությամբ կազմակերպչական փաստաթղթեր և թվային նյութեր...
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Ամենաշատ