News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Շվեյցարիան ակտիվորեն համագործակցում են վերականգնվող էներգիայի ոլորտում: Այս մասին փետրվարի 5-ին Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Շվեյցարիա» գործարար հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դե Բումանը: Նրա խոսքով՝ Հայաստանի հարավում արդեն իսկ ամբարտակ է կառուցվել, որտեղ օգտագործվում են շվեյցարական տեխնոլոգիաները: «Այս ամբարտակի շինարարությունը վերջնականապես կավարտվի հաջորդ տարի»,- հավելեց Բումանը:

Խոսելով արեւային էներգիայի մասին՝ վերջինս նշեց, որ Շվեյցարիան որոշել է հրաժարվել միջուկային էներգիայից եւ մտադիր է անցնել արեւայինի, ինչի համար արեւային վահանակներ են անհրաժեշտ: «Նման վահանակներ արտադրվում են ոչ թե Շվեյցարիայում, այլ հիմնականում Չինաստանում: Եվ, հաշվի առնելով Հայաստանում գոյություն ունեցող պայմանները՝ կարծում եմ, որ մենք կկարողանանք համագործակցել եւ՛ գիտության, եւ՛ տեխնոլոգիաների, եւ՛ արտադրության ոլորտներում, որպեսզի այդ վահանակներն արտադրվեն նաեւ Հայաստանում»,- եզրափակեց Դոմինիկ դե Բումանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթի համաշխարհային գները նվազում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հոկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,23 տոկոսով…
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է սաստկացնել ՀՀ–ի տնտեսական եւ էներգետիկ մեկուսացումը
Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչպես ինձ թվում է, կոնվենցիայի ստորագրման հետեւանքով Հայաստանը, մասամբ, կկորցնի իր ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Օգոստոսի 8-ից գրանցվել է Brent եւ WTI տեսակի նավթի համաշխարհային գների ավելի քան 3 տոկոսով նվազում…
Մերկելն ու Պուտինը կքննարկեն Սիրիան, Ուկրաինան եւ էներգետիկան
Երկու երկրների ղեկավարները կհանդիպեն օգոստոսի 18-ին Բեռլինում...
Հուլիսին Իրանը օրական 40.000 բարելով նվազեցրել է նավթի արդյունահանումը
Նավթի արտահանման նվազեցման պատճառը Միջազգային էներգետիկ գործակալությունը անվանում է ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք...
Nord Stream 2 AG-ը Դանիայի կառավարությանն առաջարկ է ուղղել գազամուղի այլընտրանքային երթուղու վերաբերյալ
175 կմ երկարությամբ մայրուղին անցնում է Բերնհոլմից դեպի հյուսիս-արեւմուտք եւ հատում է միայն Դանիայի տնտեսական գոտին...
Partner news