News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2017 թվականի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։

Այսպես՝ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 458 քրեական գործ, որոնցից 8-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ, գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, առևանգման և հանցավոր այլ դրսևորումներ։

Այսպես՝ 458 քրեական  գործերից 285-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին, 40-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 39-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն, 13-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն: Հարուցված քրեական գործերից 12-ը վերաբերել են Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը, 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն, 7-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն, 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելուն, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարությանը, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողություններին, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելուն և այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 17-ը՝ հոր, 1-ը` խորթ մոր, 2-ը` խորթ հոր, 6-ը՝ եղբոր/քրոջ, 2-ը տատի/պապի, 35-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 167-ը՝ ամուսնու, 13-ը՝ կնոջ,  6-ը՝ թոռան, 8-ը՝ ամուսնու ծնողների, 13-ը՝ հարսի/փեսայի, 1-ը՝ խնամակալի, հոգաբարձուի կամ խնամատար ծնողի կողմից կատարված:

Նախնական քննության փուլում քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 272 անձ, որոնցից 142-ը՝ 18-35 տարեկան, 127-ը՝ 35 տարեկանից բարձր, 3-ը՝ 14-18 տարեկան:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 341 անձ, որոնցից 17-ը՝ մինչև 12 տարեկան, 9-ը՝ 12-14 տարեկան, 14-ը՝ 14-16 տարեկան, 1-ը՝ 16-18 տարեկան, 158-ը՝ 18-35 տարեկան, 142-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 86 քրեական գործ՝ 88 անձի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ