News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 5-ին, 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հրապարակվեց գործով տուժող Սանասար Բադալյանի նախաքննական ցուցմունքը: 

Ըստ նախաքննական ցուցմունքի, տուժողը պատմել է, որ դեպքի օրը Նուբարաշենի խճուղում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայի մոտ նկատել է մի տարեց կնոջ, ով դժգոհ է եղել ինչ-որ բանից եւ բղավել այնտեղ գտնվող 3-4 տղայի վրա:

«Ես այդ տղաներին  ասացի` ամոթ է արա, մեծ կին է, թարգեք: Առաջանալով սերվիսի տարածք,  ավտոմեքենաների մոտ մի երիտասարդ բղավելով ինձ մոտ էր գալիս` ասելով` ում ես արա ասում: Հայհոյանքներ հնարավոր է, որ տված լինեն ինձ, բայց հարվածներ չեն հասցրել, որովեհետւ տղաները թույլ չեն տվել որ ինձ մոտենան, եթե բաժանող չլիներ, հնարավոր է որ հարվածեին: Նրանք ոչ սթափ վիճակում էին, տարօրինակ վարքագիծ ունեին: Հայկը փորձեց նրանց դուրս անել, նրանք շատ արագ նստեցին «Օպել» մակնիշի մեքենան եւ մեծ արագությամբ գնացին այնտեղից»,-ասել է  նա:

Դեպքի վերաբերյալ այդ ժամանակ վկայի կարգավիճակով ցուցմունք տված տուժողը այլ բան չի ասել` նշելով, որ սպանության մասին տեղեկացել է հաջորդ օրը` տղայից: Արդյոք տեսել է վիճաբանության մասնակիցցների դեմքերը եւ կարող է նրանց ճանաչել, Սանասար Բադալյանը նշել, որ մութ է եղել եւ նրանց դեմքերը չի կարողացել տեսնել:

Տուժողի նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո մեղադրողի հարցին, թե քանի հոգի վիճաբանող երիտասարդ է դեպքի վայրում տեսել, քանի որ առաջին ցուցմունքի ժամանակ 3-4, այնուհետեւ 4-5 երիտասարդ է նշել, տուժողը պատասխանեց. «Քննիչն ինձ հարցրեց` կարող ա 4-5 երիտասարդ է եղել, ոչ թե 3-4 ու չես հիշում, ասի` հա, կարող ա, գրեք, թողեմ, գնամ ստուց: Քննիչն հարյուր անգամ տարավ-բերեց, ասի՝ գրեք, պրծնեմ, գնամ ստուց»: Մեղադրողի ճշտող հարցին՝ արդյոք դատաքննական ցուցմունքն էլ է տուժողը «մի բան ասեմ, պրծնեմ, գնամ» սկբունքով պատմում, Սանասար Բադալյանը վրդովվեց. «Բա հազար ձեւի հարցեր եք տալիս, որ  շշկռվեմ, ձեր ուզած բանն ասեմ, էդ ա ձեր ուզա՞ծը...հերիք չի ընդմիջման ժամանակ ինձ կալանքի տակ էիք վերցրել, չթողեցիք դաժե դահլիճից դուրս գամ»:

Ամբաստանյալներից Արտաշես Չիչոյանի շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին խնդրեց պարզաբանել տուժող Սանասար Բադալյանի հայտարարությունը՝ ինչ նկատի ունի՝ ասելով «ընդմիջմանն ինձ կալանքի տակ էիք վերցրել»: Որին պատասխանեց մեղադրող-դատախազ Վարդգես Սարգսյանն արձագանքեց. «Ընդմիջմանը մենք բոլորով եղել ենք նիստերի դահլիճում, պաշտպանական կողմից այստեղ է եղել Լիպարիտ Սիմոնյանը, տուժողն ընդամենը անհեթեթ հայտարարություններ է անում»: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ ավելացրեց. «Այո, քանի որ իմ անունը հնչեցվեց, ասեմ, որ ընդմիջման ընթացքում տուժողն ամբողջ ընթացքում նիստերի դահլիճում է գտնվել, կարգադրիչի ուղեկցությամբ էլ դուրս է եկել ծխելու»:

Տուժողի հարցաքննությունն այսօր կիսատ մնաց, այն կշարունակվի փետրվարի 12-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ