News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

 

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք տեղի կունենան ապրիլի 11-ին, ավելի շատ նման են «թատերական շոուի»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում ժողովրդավարության սկզբունքների հիման վրա իրական ընտրություններ չեն անցկացվում:

«Կարծում եմ, որ «Ադրբեջանում ընտրություններ» անվան տակ ֆարսին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, չպետք է ուշադրություն դարձնել: Բավական է ասել, որ Եվրախորհրդի 47 անդամ երկրներից Ադրբեջանը միակ երկիրն է, որտեղ երկրի Սահմանադրությունից նախագահի ղեկավարման ժամկետների սահմանափակումները հանվել են», - բացատրել է Զոհրաբյանը:

Սա, ըստ նրա, վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը գործ ունի ոչ թե ժողովրդավարական պետության, այլ իրական միջնադարյան սուլթանատի հետ, որտեղ գործում են ժողովրդավարական սկզբունքներին հակասող օրենքներ:

 «Ես կարծում եմ, որ այս արտահերթ ընտրությունները ուղղված էին ինչպես  ներքին, այնպես էլ արտաքին լսարաններին», - ասել է Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Ալիեւն այս արտահերթ նախագահական ընտրություններով փորձում է ապացուցել, առաջին հերթին միջազգային հանրությանը, որ ինքը այն առաջնորդն է, ով ադրբեջանական հասարակության մեջ վայելում է բացարձակ վստահություն ու անվերապահ աջակցություն:

Միեւնույն ժամանակ, ըստ Զոհրաբյանի, Ադրբեջանում գոյություն չունի իրական ընդդիմություն կամ ազատ մամուլ, որը կարող է դիմակայել Ալիեւի ռեժիմին, քանի որ ճնշումների պատճառով իրական ընդդիմության բոլոր ակտիվ ներկայացուցիչները բանտարկվել են:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին նախագահ Իլհամ Ալիեւը անսպասելիորեն ապրիլի 11-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին հրահանգ է տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ