News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան հարցը ՄԱԿ պատմության հետ անքակտելի կապված, ամենահին չլուծված հարցերից է: Տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը խրախուսել է բանակցային գործընթացը, որը պետք է նպաստեր երկու պետությունների մասին որոշման ընդունմանը: Այս մասին պաղեստինյան ժողովրդի անքակտելի իրավունքների իրականացման հանձնաժողովի հերթական նիստի բացման ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Անվտանգության խորհրդի անդամները բազմիցս ասել են, որ նրանք տեսնում են մի տարածաշրջան, որտեղ երկու ժողովրդավարական պետությունները՝ Իսրայելը եւ Պաղեստինը, ապրում են կողք կողքի, խաղաղ, անվտանգ եւ համընդհանուր ճանաչված սահմաններում:

 Գլխավոր ասամբլեան հաստատեց, որ երկու պետությունների մասին որոշումը պաղեստինյան պետության ստեղծման միջոցով տարածաշրջանում կայունության, խաղաղության, բարգավաճման եւ զարգացման միակ ճանապարհն է», - ասել է Անտոնիո Գուտերեշը:

Անտոնիո Գուտերեշն ընդգծել է, որ Գազայում ծանր տնտեսական վիճակ է ստեղծվել: Ըստ ՄԱԿ ներկայացուցիչների՝ 2020-ին այն բնակության համար անպիտան կդառնա:

Նա նաեւ մտահոգված է Պաղեստինի փախստականների աջակցության Մերձավոր Արեւելքի գործակալության (UNRWA) ֆինանսավորման բացակայությամբ: Գուտերեշը զգուշացրել է,  որ հինգ միլիոն պաղեստինցի փախստականների անվտանգությունն ու մարդկային արժանապատվությունը, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանի կայունությունը, վտանգված են: Գլխավոր քարտուղարը կոչ է արել միջազգային հանրությանը կանխել UNRWA-ի գործողությունների կասեցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Ամենաշատ