News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում նախօրեին տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովի նիստում կառավարության ներկայացուցիչն առաջարկել է, որ լրացում կատարել քաղաքացիական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառելու մասով, եւ նաեւ առաջարկել է փաթեթի մեջ ներառել նաեւ քրեական դատավարության եւ վարչական դատավարության օրենսգրքերը:

«Հանձնաժողովը հավանություն է տվել, չի կանգնեցվել ապօրինի այս առաջարկությունը: Հարցը պետք է դուրս գա, որովհետեւ սա սահմանադրական օրենքի ոտնահարում: Չի կարող երկրորդ ընթերցման ժամանակ նման լրացում կատարվել, ինչ է թե փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառվի: Էդքան կարեւո՞ր է, որ իշխանությունները նեյնիմ-նեյնիմ ընկած նման առաջարկ են անում»,-ընդգծեց Մարուքյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Դատավարության օրենսգրքի նախագծից հանվել էին օրենսդրական կարգավորումները, որոնք նախատեսում էին փաստաբանների դեմ դրամական տուգանքների ձեւով պատժամիջոցների կիրառում: Այս առնչությամբ, ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ այս հարցը կկարգավորվի մոտ ժամանակներս այլ նախագծերով:

Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին ԱԺ-ում 1-ին ընթերցմամբ ընդունվեց Դատավարության օրենսգրքի նախագիծը, որով դատավորներին հնարավորություն էր ընձեռվում փաստաբաններին 100 հազար դրամով տուգանել: Սա հանգեցրեց նրան, որ մոտ հազար փաստաբաններ հայտարարություն տարածեցին՝ ԱԺ-ից եւ կառավարությունից պահանջելով  բացառել դրամական տուգանքի ձեւով դատական պատժամիջոցների հնարավորությունը:

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ