News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

ԱԺ «Ելք» խմբակցությունը ստորագրահավաք է սկսում Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար փետրվարի 16-ին ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց հետեւյալը. «Հայաստանում ծավալվում են լայն սպառման ապրանքների թանկացումներ եւ դա մեծապես կապված է Հարկային օրենսգրքի հետ: Մենք առաջարկում ենք փետրվարի 16-ին ժամը 11-ին, հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու համար:

Ինչպես տեղյակ եք, դրա համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: «Ելլք»-ը բնականաբար ստորագրում է նախաձեռնության տակ եւ կոչ ենք անում այն պատգամավորներին, որոնք պատրաստ են ստորագրել, այդ մասին ասել»:

Իր հերթին, ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը ևս միանում է «Ելք»-ի նախաձեռնությանը։

Հաշվի առնելով, որ «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է ընդամենը 27 պատգամավորի ստորագրությունը, նշանակում է՝ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները կհավաքվեն եւ արտահերթ նիստը կկայանա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ելք»-ը թանկացումների դեմ նայեւ հանրահավաքային պայքար է ծավալել: Նախօրեին տեղի է ունեցել «Ելք»-ի թվով երկրորդ բողոքի հանրահավաք-երթը:

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարված իրավիճակ Ալավերդիում. ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել (ուղիղ)
Ալավերդու համայնքապետարանում այս պահին լարված իրավիճակ է: Բանն այն է, որ...
«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունների խայծը կուլ տված դատավորը մնաց ձեռնունայն
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի նախագահ է ընտրվել Գոռ Հարությունյանը, որին Շիրակի մարզի...
«Հրապարակ». Արեւմուտքն է պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Արեւմուտքն էլ, պարզվում է՝ իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, թե Հայաստանը...
«Հրապարակ». Խորհրդարանին թեժ շաբաթ է սպասվում
Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության...
«Հրապարակ». 202 միլիոն դրամ՝ միայն Կենտրոնի ձեւավորման համար
Հիշեցնենք, որ քաղաքապետարանն արդեն իսկ 202 մլն դրամ էր տրամադրել «Սինեմարտ» ՍՊԸ-ին՝ նախորդ տարվանից...
«Ժողովուրդ». ՔՊ մարզային ակտիվը դժգոհել է. արդեն նոր որոշում ունեն
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականներից տեղեկացավ, որ վարչությունն է որոշում կայացրել նախաձեռնող խմբի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ