News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ցուցմունք է տվել վկա Նորիկ Օհանջանյանը: Վերջինը դատարանում երկրորդ անգամ էր ցուցմունք տալիս. այս անգամ պաշպանական կողմի միջնորդությամբ: Պաշտպանական կողմերի հարցերին վկան հիմնականում պատասխանում էր՝ «չեմ հիշում», կամ՝  «առաջին ցուցմունքում արդեն ասել եմ»: Պաշտպանական կողմի հարցին՝ արդյոք սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանը դեպքից առաջ իր հագուստն առաջարկել է իրեն, Նորիկ Օհանջանյանը պատասխանեց. «Ես արդեն ասել եմ, ոչ մեկ ինձ հագուստ չի առաջարկել»: Վկայի խոսքով, իր ցուցմունքից հետո ծնողներին են զանգահարել ամբաստանյալներից Գնել Թեւոսյանի եւ Մովսես Ազարյանի հարազատները, սակայն, ծնողները չեն ցանկացել նրանց հետ հանդիպել. «Երեւի ուզել են, որ փոխեմ ցուցմունքս, թե չէ ինչի պիտի զանգեին, բա խի առաջ չէին զանգում»:

Վկայի ցուցմունքն այսքանով ավարտվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին:

Այս գործով ցուցմունք չի տվել վկաներից Սամվել Սերոբյանը, Արթուր Վահանյան, դատարանը դատակոչեց նաեւ Խաչիկ Մինասյանին: 

Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ