News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Փետրվարի 5-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, ԵՄ կազմից ՄԹ դուրս գալու բանակցություններին, ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին առնչվող հարցեր։

Կողմերը նաեւ անդրադարձ կատարեցին երկկողմ առեւտրա-տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը, կարեւորելով նշված բնագավառում համատեղ նախաձեռնությունները, որոնք կարող են նպաստել Հայաստանում գործրարար միջավայրի հետագա բարելավմանն ու ներդրումների ծավալների մեծացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ