News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթյալների ընտրության եւ ամերիկյան վիզա հայցողների ազգային կենտրոն է ստեղծել, նշված է Թրամփի հուշագրում, որը տարածել է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դաշնային կառավարությունը պետք է բարելավի այն, թե ինչպես են տարբեր նախարարություններ եւ վարչություններ կատարում համակարգումը եւ օգտագործում հետախուզության կամ այլ տեղեկությունները որոշելու համար այն անձանց, որոնք ազգային անվտանգությանը, սահմանների անվտանգությանը, ներքին կամ հասարակական անվտանգությանը սպառնալիք են ներկայացնում: Այս նպատակին հասնելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է ազգային անվտանգության հետ կապված հաստատություններում տեղեկությունների օգտագործման ինտեգրված մոտեցում մշակի»,- նշված է հուշագրում:

Նոր կենտրոնը կստեղծվի ներքին անվանգության նախարարության շրջանակում՝ Պետքարտուղարության, Արդարադատության նախարարության եւ ազգային հետախուզության տօրենի գրասենյակի համակարգմամբ: Նախագծի իրականացման ծրագիրը պետք է ներկայացվի կես տարի հետո:

Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է ներգաղթյալների ավելի մանրակրկիտ ընտրություն կատարել՝ ահաբեկչությունից եւ հանցավորությունից պաշտպանվելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ