News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի եւ նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ մինչ Գերմանիա մեկնելը Արմեն Սարգսյանը զանգահարել է իրեն` ֆրակցիայի ու իր հետ հանդիպման առաջարկ արել։

«Հանդիպումը տեղի կունենա մոտ օրերին»,- տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը: «Կանյաչնիի» հանդիպման ժամանակ Ծառուկյանը լսել է նաեւ կուսակիցներին, տեղեկացրել, որ ֆրակցիայի հանդիպումն Արմեն Սարգսյանի հետ տեղի կունենա առանց իրեն, դաշինքի պատգամավորներն ինչ ունեն ասելու, կարող են այդ հանդիպման ժամանակ անկաշկանդ արտահայտել, «որից հետո բոլորով կրկին կհավաքվենք Ծառուկյանի մոտ` ներկայացնելու հանդիպման արդյունքները»։

«Պարոն Ծառուկյանի մոտեցումը հետեւյալն է․ եթե «այո» եք ասելու, ասելու ենք ողջ դաշինքով, եթե` «ոչ», դարձյալ միաձայն»,- պատմեց մեր զրուցակիցը: Կարող է նաեւ «ո՞չ» ասեք: «Չեմ կարծում»: Իսկ Ծառուկյանը չի՞ հանդիպելու Արմեն Սարգսյանի հետ: «Մեր հանդիպումից հետո ինքը եւս կհանդիպի նախագահի թեկնածուի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապետի թեկնածու լինելու մասին
Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ…
ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը
Բրյուսովի որոշ ուսանողներ եռագույնը պատկերող ծուխ են արձակում ու միանում դասադուլին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ