News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ամանորյա ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ավարտվում է 2010 թվականը։ Այն բնութագրվեց աշխարհը ցնցած ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված ծանր ու լարված աշխատանքով։ Չնայած ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններին` մենք կարողացանք աճ արձանագրել տնտեսության մեջ, ամբողջությամբ կատարեցինք պետության սոցիալական արտավորությունները, նոր թափ հաղորդեցինք ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքներին։ Շոշափելի են հաջողությունները տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, ներդրումների եւ արտահանման խրախուսման ոլորտներում։ 2010 թվականը բնութագրվեց նաեւ գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում նկատելի ձեռքբերումներով:

Նոր որակի հասավ էլեկտրոնային կառավարման համակարգը ու մեր երկրի քաղաքացիներին էլեկտրոնային ծառայությունների մատուցման գործընթացը։ Չնայած գյուղատնտեսության ոլորտում գրանցված մտահոգիչ անկմանը` կառավարությանը հաջողվեց իրականացնել սերմնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիրը, սկիզբ դրվեց բուսասանիտարիայի ոլորտի բարեփոխումներին։ Համոզված եմ, որ 2011-2012 թվականներին մեր կատարած աշխատանքը կտա իր տեսանելի արդյունքը։ Սիրելի հայրենակիցներ, մենք մուտք ենք գործում ոչ միայն նոր տարի, այլեւ նոր տասնամյակ։ 2011 թվականին մեկնարկում են լրջագույն բարեփոխումներ, որոնք ստիպելու են բոլորիս վերանայել մեր վարքագծային կանոնները։

Այդ բարեփոխումները հաջողություն կունենան միայն հասարակական լայն աջակցության ու համատեղ ջանքերի շնորհիվ։ Ես համոզված եմ, որ միայն բարեփոխումների ճանապարհով կարող է իրականանալ ավելի լավ ու հզոր Հայաստան ունենալու մեր երազանքը։ Բոլորիս համար Ամանորյա տոները կրում են հույսի եւ բարության, ջերմության եւ միմյանց հանդեպ հոգատարության խորհուրդը։ Եվ մենք նոր տարի ենք մուտք գործում հավատով ու մեր երկրի համար առավելագույնն անելու կամքով ու վճռականությամբ։

Մաղթում եմ, որ Նոր տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղություն, համերաշխություն եւ սեր:

Աստված մեզ բոլորիս պահապան:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ