News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետը փետրվարի 8-ի նիստում հանձնարարել է մշակել շրջանային եւ համայնքային կառավարման մարմինների խորհրդանիշներին ներկայացվող 

միասնական պահանջներ։

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը չի նախատեսում շրջանային եւ համայնքային խորհրդանիշների մշակման եւ ընդունման միասնական պահանջներ, որի արդյունքում գործող խորհրդանիշները եւ նույնականացման մյուս միջոցներն իրենց կառույցով եւ կարգավիճակով չեն համապատասխանում փաստացիորեն ընդունված կանոններին՝ դրանք մշակվել են շրջանային եւ համայնքային ղեկավարության հայեցողությամբ։

Վերոհիշյալը հաշվի առնելով՝ վարչապետը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին եւ շրջանային եւ համայնքային ղեկավարությանը հանձնարարել է երկուամսյա ժամկետում շահագրգիռ մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ մշակել եւ կառավարությանը ներկայացնել շրջանների ու քաղաքների խորհրդանիշների,ձեւաթղթերի եւ նույնականացման մյուս միջոցներին ներկայացվող  ընդհանուր պահանջներ։

«Ընդհանուր առմամբ, այստեղ ունենք շատ խայտաբղետ պատկեր»,-նշել է Կարեն Կարապետյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ