News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն մարտունակության բարձրացման նպատակով մտադիր է Գերմանիայի տարածքում  պլանավորման, լոգիստիկայի եւ հրամանատարական կենտրոն կառուցել: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները: Դրանց տեղեկության համաձայն՝ համապատասխան նախաձեռնությունը, որն արդեն իսկ աջակցություն է ստացել դաշինքի այլ անդամների կողմից, առաջարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Որպես նոր կենտրոնի կառուցման վայր դիտարկվում են Քյոլն եւ Բոն շրջանները: DPA-ն նշում է, որ կենտրոնը, որտեղ «մի քանի հարյուր մարդ» կծառայի, չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի հրամանատարության կառույցի մեջ եւ կարող է օգտագործվել նաեւ գերմանական զորավարժությունների համար:

Հյուսիսատլանտյան դաշինքի մեկ այլ նոր հրամանատարական կենտրոն, ըստ գործակալության, կկառուցվի Միացյալ Նահանգների տարածքում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Այս հարցի վերաբերյալ պաշտոնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ