News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի հայտնի նախարարներից Նիկոլա Յուլոն «ամոթալի» է անվանել սեռական ոտնձգության մասին խոսակցությունները, որոնք պետք է մոտակա ժամանակներս հայտնվեն մամուլում, փոխանցում է RFI-ն։

Էկոլոգիայի նախարար Նիկոլա Յուլոն ասել է, որ ստիպված է առաջ անցնել, քանի որ մոտ ժամանակներս մամուլում կհայտնվի տեղեկություն իր կողմից սեռական ոտնձգության «երկու գործերի» մասին։  Նրա խոսքով՝ երկու պատմություններն էլ անհիմն են։

Նախարարն ամեն դեպքում խոստովանել է, որ 2008 թվականին «չափահաս մի կին» հայց է ներկայացրել իր դեմ 1997 թվականին տեղի ունեցած դեպքի առիթով։ Սակայն, նրա խոսքով գործը փակվել է փաստերի բացակայության պատճառով։ Մի քանի լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի թոռնուհու մասին է։

Մյուս գործը կապված է Նիկոլա Յուլոյի հիմնադրամի աշխտակցի հետ, որի անունը չի նշվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ