News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի պատվիրակության անդամները ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում չեն պատրաստվում հանդիպել ԱՄՆ պաշտոնյաների հետ:

Օլիմպիական խաղերը կմեկնարկեն վաղը՝ փետրվարի 9-ին, Հարավային Կորեայում, հաղորդում է Reuters-ը:

Այնուամենայնիվ, Հյուսիսի բարձրաստիճան պատվիրակությունը կհանդիպի Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ:

«Մենք երբեք չենք խնդրել ԱՄՆ-ի հետ երկխոսության համար, ինչպես նաեւ ապագայում», - ասել է ԿԺԴՀ գլխավոր տնօրեն Յունգ Սեմը: «Հարավային Կորեայում գտնվելու ընթացքում մենք չենք պատրաստվում հանդիպել ամերիկյան կողմի հետ: Մեր պատվիրակության այցը Հարավային Կորեա միայն օլիմպիական խաղերին մասնակցելն է եւ նրա հաջող ընթացքը ողջունելը»:

ԱՄՆ-ն նույնպես չի խնդրել Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունների համար, բայց փոխնախագահ Մայք Փենսը ինչ-որ հարաբերություն հաստատելու հնարավորոթյուն  է թողել: Սակայն Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Փենսն ասել է, որ ԱՄՆ-ն երբեք չի կասկածի իր նպատակին հասնելու ընթացքում, այն է՝ ուժեղ ճնշման միջոցով  Հյուսիսային Կորեային ստիպել հրաժարվել իր միջուկային եւ հրթիռային ծրագրից

 

Նա նաեւ նշել է, որ Վաշինգթոնը շուտով կհրապարակի  «Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցների ամենախիստ եւ ագրեսիվ փաթեթը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ