News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր՝ փետրվարի 8-ին,  ազատումներ եւ նշանակումներ է կատարել համակարգում: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ ոստիկանության ՊՊԾ գնդի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Հայկ Բրգանունցը։

Նրա խոսքով՝ ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի հրամանատար է նշանակվել Հայկազ Ճոմարդյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնի պետ Վլադիմիր Քարտաշյանն ու եւս 4 ծառայող ազատվել են աշխատանքից. մեկ այլ հրամանով «Զվարթնոց»-ի անձնագրային բաժնի պետ է նշանակվել Արթուր Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ