News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Իսրայելի Կնեսեթի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի հրավերով 2018 թվականի փետրվարի 11-15-ը ներառյալ Թել Ավիվ (Իսրայելի Պետություն) կգործուղվեն Ազգային ժողովի Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մինասյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Աղվան Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, Գեւորգ Գորգիսյանը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության եւ սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2018 թվականի փետրվարի 11-14-ը ներառյալ Թբիլիսի (Վրաստան) կգործուղվեն Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը, պատվիրակության անդամներ Կարեն Բեքարյանը, Մանե Թանդիլյանը, Սամվել Ֆարմանյանը, Արարատ Զուրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Իվետա Տոնոյանը, Կարինե Աճեմյանը:

Տպել