News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Փարիզում տեղացող ձյան եւ սառցային անձրեւի պատճառով այցելության համար փակվել է Էյֆելյան աշտարակը։ Վատ եղանակային պայմանների պատճառով փարիզյան շրջանի իշխանությունները բնակիչներին խնդրել են մեքենաներով երթեւեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, փոխանցում է AP-ը։

Ֆրանսիայի ամենաշատ այցելվող հուշարձանի՝ Էյֆելյան աշտարակի կառավարմամբ զբաղվող ընկերությունը հայտարարել է, որ աշտարակը փակ կլինի փետրվարի 9-ին եւ 10-ին՝ «այցելուների անվտանգությունը ապահովելու նպատակով»։ Աշխատողները զբաղվում են երկաթյա կառույցի ձնամաքրման բարդ աշխատանքներով։ Ընկերությունում հայտնել են, որ մաքրման ժամանակ չեն կարող աղ օգտագործել, քանի որ այն կարող է վնասել երկաթը եւ խափանել վերելակը։

Փարիզի շրջանում տեղացած ձյունը ստեղծել է սարսափելի խցանումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news