News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում վերջին օրերին սկանդալային ձերբակալություններով օրակարգում հայտնված «Ֆուրքան» կրթական հիմնադրամի ղեկավարներից Իդրիս Բ.–ի հեռախոսի մեջ մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութեր են հայտնաբերվել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ «Ֆուրքան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների դեմ ձերբակալություններն իրականացվել են սահմանադրական կարգի դեմ գործողություններ իրականացման գաղտնի  քարոզչության մեղադրանքով։

Ձերբակալության եւ խուզարկության ժամանակ հիմնադրամի ղեկավար անդամներից Իդրիս Բ.–ի հեռախոսի մեջ մեծ թվով մանկական պոռնոգրաֆիկ տեսանյութեր են հայտանբերվել։

Իդրիս Բ.–ն դատարան տեղափոխվելու ժամանակ իրեն լուսանկարող լրագրողներին ասել է. «Ձեր հորը գեղեցիկ նկարեք, գեղեցիկ...»։

Տպել
Ամենաշատ