News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանի շուրջ համալսարանի ներսում լուրջ դժգոհություն է հասունանում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում։

Մինչ Արմեն Մուրադյանը փորձում է ցույց տալ, որ համալսարանում ամեն ինչ նորմալ է, այնտեղ նոր ռեկտորի են սպասում։ Լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնին հավակնում է Իզմիրլյան ԲԿ ղեկավար Արմեն Չարչյանը։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական հատկապես տարեց կազմի կողմից անընդունելի են Արմեն Մուրադյանի ինքնագովազդը եւ նրա կադրերը։ 

Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում Արմեն Մուրադյանի պաշտոնանկության հարցը բերվի օրակարգ, եւ նրան փոխարինեն Չարչյանով, ով համարվում է Սերժ Սարգսյանի մարդկանցից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ