News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում մահացել է երկարակյաց սագ Թոմասը, որը կյանքի կեսն ապրել է սեւ կարապի հետ, իսկ ծերության օրերին օգնել է այլ թռչուններին՝ չնայած առողջական խնդիրներին: Այս մասին փետրվարի սկզբին հայտնել է Վելինգթոնի  Թռչունների վերականգնման կենտրոնը, հաղորդում է Meduza-ն:

Թոմասը երիտասարդ տարիքում հրաժարվել էր իր ցեղակիցների ընկերակցությունից՝ իրեն որպես զուգընկեր ընտրելով սե կարապ Հենրիին: Նրանք միասին 18 տարի են անցկացրել: Երբ Հենրին իրեն կարապների շրջանում ընկեր է գտել՝ Հենրիետային, Թոմասը մնացել է նրանց հետ եւ 6 տարի օգնել է ձագերին մեծացնել՝ հանդես գալով երկրորդ հոր դերում:

Այս ընթացքում երկու կարապներից եւ մեկ սագից անսովոր ընտանիքը 68 կարապների է մեծացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ