News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

29-ամյա Մարինե Մելքոնյանը ծանր վիճակում է հայտնվել: Երիտասարդ կինը չի կարողանում նույնիսկ 2 ամսական եւ 2 տարեկան որդիների համար սնունդ գնել: Վարձով բնակվող ընտանիքի միակ հույսն ամուսնու աշխատանքն էր, որն էլ արդեն չկա:

«Ամուսինս շինարարության վրա էր աշխատում, օրը 3000 գոնե ստանում էր էլի յոլա գնում էինք, բայց հիմա էդ էլ չկա, չգիտենք ինչ անենք: Երեխաս նյամ-նյամ ասելով ման ա գալիս, չգիտեմ ինչ տամ, որ ուտի: Խանութներն էլ արդեն ամաչում եմ պարտք անեմ, որովհետեւ չգիտեմ` էդ պարտքերը ոնց եմ տալու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարինեն:

Թերսնման պատճառով Մարինեի փոքր` 2 ամսական որդին կրծքի կաթով չի կշտանում եւ կաթնախառնուրդ է ուտում: Սակայն վերջերս թունավորվել է կաթնախառնուրդից եւ բժիշկը խորհուրդ է տվել փոխել կերը:

«Մեզ օգնություն էին տվել «Հիպ» կերերից, բայց որ դրանից աղիքային վարակ սկսվեց երեխայիս մոտ, էլ չեմ կարողանում տալ: Բժիշկը ասեց կամ «Նան», կամ «Սիմիլակ» տամ, բայց ոչ մի հնարավորություն չունեմ գնելու: Դեղատներում էլ իմ ունեցած կերը չեն փոխում բժշկի նշանակածով»,-պատմեց Մարինեն:

Մարինեն եւս առողջական խնդիրների ունի, սակայն սոցիալական անապահովության համար իրենց միավորները չեն բավարարում, որ նա պետպատվերի շրջանակում հետազոտություն անցնի եւ վիրահատվի:

Նշենք, որ Մարինեն ամուսնու եւ երկու փոքրիկ երեխաների հետ վարձով է բնակվում Երեւանում:  

Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 212732 հեռախոսահամարով, կամ գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին`

Արդշինբանկ

2470058048900010 USD

2470058048900000 AMD:

Տպել
Ամենաշատ