News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Սիրիայի տարածքին ավիահարվածները միայն փետրվարի առաջին շաբաթում խլել են ավելի քան 1000 խաղաղ բնակչի կյանք: Սա դիմակայության ամբողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշներից մեկն է, հայտնել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սիրիայի ժողովուրդը հակամարտության գրեթե 7 տարվա ընթացքում ամենաարյունահեղ փուլերից մեկն է վերապրում: Ստացած տեղեկությունների համաձայն՝ ավիահարվածների հետեւանքով հազարից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել միայն փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ: Գուտերեշը մտահոգություն է հայտնել՝ կապված «Սիրիայում տագնապալի ռազմական էսկալացիայի հետ, որը նրա սահմաններից դուրս է գալիս»:

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հակամարտության կողմերին հիշեցրել է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մասին, ինչպես նաեւ կոչ է արել բոլորին «աշխատել բռնության անհապաղ եւ անվերապահ դադարեցմանը հասնել եւ զսպվածություն դրսեւորել»:  Գուտերեշը նաեւ ընդգծել է «ՄԱԿ ԱԽ (2015 թվականի դեկտեմբերի 18-ի) 2254 բանաձեւի արագ առաջընթացի» անհրաժեշտությունը, որով Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հիմքն է առաջարկվում: Ինչպես հայտարարել է Գուտերեշը, սա «բռնությունը եւ սիրիացի ժողովրդի սարսափելի տառապանքները դադարեցնելու  միակ միջոցն է»:

2011 թվականի մարտից Սիրիայում շարունակվում է զինված հակամարտությունը կառավարական զորքերի եւ խռովարարների միջեւ, որոնք պահանջում են նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հրաժարականը: Մինչպատերազմյան Սիրիայի բնակչությունը գրեթե 20 մլն մարդ էր, երկրից փախստականների թիվը, ՄԱԿ տեղեկություններով, կազմում է մոտ 5,5 մլն մարդ, եւս 6,1 մլն-ն ապաստան է փնտրում երկրի տարածքում, 13,1 մլն-ը հումանիտար օգնության կարիք ունի: Հակամարտության զոհերի թիվը գնահատվում է 470 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ