News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ-բուլղարական համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում Բուլղարիայից ժամանած գործարար պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին Բուլղարիայի նախագահի՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների հարցերով քարտուղարը, ՓՄՁ գործակալության գործադիր տնօրենը, Բուլղարիայի արդյունաբերական կապիտալի ասոցիացիայի եւ առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները։

Բուլղարիայի գործարար պատվիրակությանն ընդունել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։ Ըստ նախարարի տեղակալի, թեպետ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ առեւտրաշրջանառությունը բարձր տեմպեր է գրանցում, այնուամենայնիվ անհրաժեշտ է բազմազանեցնել արտահանումը։ Հովհաննես Ազիզյանը հյուրերին համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսական ցուցանիշները, արտոնյալ շուկաները, «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ծրագիրը եւ այլ հնարավորություններ։

Նախարարի տեղակալի խոսքով՝ համատեղ արդյունաբերական կոոպերացիաների հիմնումը կարող է հեռանկարային լինել։ Բուլղարական կողմի հետ քննարկվել են դեղագործության, հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են նաեւ զբոսաշրջության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացիկ տարվա երկրորդ կեսին պաշտոնական այցի եւ B2B հանդիպումների ձեւաչափով շարունակել համագործակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ