News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր Երեւան է ժամանել Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդը՝ շարունակելով ուսումնասիրել Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջեւ առեւտրի եւ ներդրումների ծավալների մեծացման հնարավորությունները: 2017թ. սեպտեմբերին իր նշանակումից ի վեր պարոն Փրիթչարդն արդեն երրորդ անգամ է այցելում Հայաստան:

Այցի ընթացքում պրն Փրիթչարդը հանդիպումներ կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի, Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանի, ինչպես նաեւ մի շարք գործարարների հետ:

ՄԹ առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարի առաջին երկու այցերը Հայաստան տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին: Այդ այցերի ընթացքում պարոն Փրիթչարդն ուսումնասիրել է Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները՝ հանդիպումներ ունենալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի, նախարարների եւ միզարգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ

Պարոն Փրիթչարդը Հայաստանում եւ Վրաստանում ՄԹ առեւտրի հարցերով հանձնակատար է նշանակվել է վարչապետ Թերեզա Մեյի կողմից, 2017թ. սեպտեմբերի 12-ին: Նրա նշանակումը նշանավորել է տարածաշրջանում բրիտանական կառավարության կողմից երկկողմանի առեւտրի եւ ներդրումների խթանման պատրաստակամությունը:

Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարները ՄԹ վարչապետի կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ  շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առեւտրային եւ ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առեւտրի եւ ներդրումների հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի եւ այդ շուկաների միջեւ առկա հարաբերությունների վրա եւ առավելագույնի հասցնելով երկկողմանի առեւտուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ