News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարարությունում բացթողումներ են թույլ տվել անձնակազմի հետ աշխատանքում: Այս մասին այսօր Անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն:

«Ես խնդրում եմ Պաշտպանության նախարարին տեղեկացնել Անվտանգության Խորհրդին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում բանակում կարգուկանոն հաստատելու, մոտիվացիան բարձրացնելու եւ ծառայության պայմանները բարելավելու համար: Չափազանց վատ է, որ պաշտպանության նախարարությունը բացթողումներ է թույլ տվել անձնական կազմի հետ աշխատանքում: Միգուցե ոչ այդքան ծավալուն, ինչպես ես նոր ասացի, սակայն նման փաստեր մեզ հայտնի են»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նախագահն ընդգծել է, որ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների եւ այլ խախտումների դեպքերն այն երեւույթներն են, որոնց մասին բելառուսական բանակում թվում էր թե պետք է վաղուց մոռանային: «Ինչով է զբաղվում ռազմական գերատեսչությունում գաղափարական եւ կրթական ուղղահայաց: Հավանաբար համապատասխան ղեկավարները փակվել են փաստաթղթերով, ֆորմալիզմով եւ աշխատանքի հնացած ձեւերով»,- մասնավորապես նշել է պետության ղեկավարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ