News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Տզանակոպուլոսը հայտարարել է, որ Աթնքը մտահոգված է Էգեյան ծովում տեղի ունեցած լուրջ միջադեպով, որտեղ թուրքական պարեկանավը հարվածել է առափնյա պահպանության հունական նավին, եւ Անկարայի վրա է դրել սադրանքների թվի ավելացման պատասխանատվությունը, հայտնում է Նորությունների աթենքյան գործակալությունը:

Գործակալության տեղեկություններով՝ անցած գիշեր Էգեյան ծովում թուրքական նավը հարվածել է հունականին, որում անձնակազմի 27 անդամ է եղել: Հունական նավը վնասվել է եւ ուղեւորվել Լերոս կղզու նավահանգիստ վերանորոգելու համար, անձնակազմի անդամներից ոչ մեկը չի տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել Իմիա վիճելի կղզիների շրջանում, որի պատճառով 1996 թվականին Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտությունից հազիվ են խուսափել:

Հունաստանի առափնյա պահպանության կենտրոնը միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել է Ազգային պաշտպանության եւ ԱԳ նախարարություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ