News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ռուս-ուկրաինական սահմանի «Նիկոլաեւկա» (Չերնիգովի մարզ) հսկիչ անցակետում տեղի է ունեցել ագրեսիվ ջրարջի հարձակում: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության կայքում:

Ջրարջը կից տարածքից վազել է ավտոմեքենաների անցակետի մոտ:

«Ջրարջին հեռացնելու զինծառայողների բոլոր փորձերն ապարդյուն էին, քանի որ կենդանին մռնչում էր եւ ագրեսիվորեն հարձակվում մարդկանց վրա՝ անցակետից չհեռանալով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ջրարջի հետ պայքարի ընթացքում անցակետի աշխատանքը դադարեցրել են քաղաքացիների կյանքի սպառնացող վտանգի պատճառով:

Կենդանուն «վնասազերծել» են մասնագետները, այնուհետեւ նրան փոխանցել են համաճարակաբանանական հետազոտություն անցկացնելու համար՝ ստուգելու կատաղությամբ վարակվածությունը:

«Անցակետում եղած ոչ մեկը չի տուժել»,- հայտնել են գերատեսչությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news