News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների թիվը 1190-ից կնվազի մինչեւ 300-ի: Այս մասին հայտարարություն է տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի ծառայությունը:

Հայտարարությունում ասվում է.

«Իր նախորդ հայտարարությունում «Թեղուտ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ նաեւ Ընկերություն) նշել էր, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տեւական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների եւ աշխատողների թվաքանակի կրճատումների՝ համապատասխան ծանուցումներ տալով Ընկերության գրեթե բոլոր աշխատակիցներին։

Հիմք ընդունելով որոշ ԶԼՄ-ների լրացուցիչ հարցումները եւ խնդրի կարեւորությունը, հարկ ենք համարում պարզաբանել հետեւյալը.

2018 թվականի հունվարի 31-ի դրությամբ Ընկերության աշխատողների թվաքանակը կազմել է 1190 հոգի, որոնցից Ընկերության հաստիքների եւ աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ ծանուցումներ ստացել են 1032-ը։ Այնուամենայնիվ, Ընկերությունը անում է ամեն հնարավորը, ձգտելով պահպանել մեծ դժվարությամբ հավաքված ու արդեն իսկ որոշակի նեղ մասնագիտացում ձեռք բերած աշխատողների կորիզը, որպեսզի Ընկերության առջեւ ծառացած խնդիրների լուծումից հետո հնարավորություն ունենա արագ վերագործարկել արտադրությունը՝ առաջին հերթին աշխատանքի հրավիրելով կրճատումների ընթացքում ազատված անձանց։ Արդյունքում, կրճատումներից հետո Ընկերության աշխատողների թվաքանակը կկազմի շուրջ 300 հոգի, որոնք ամբողջությամբ զբաղված կլինեն Ընկերության տարածքի ու գույքի պահպանությամբ, ինչպես նաեւ հատուկ խնամք պահանջող բարդ սարաքավորումների սպասարկմամբ։

«Թեղուտ» ՓԲԸ ղեկավարությունը խիստ շահագրգռված է իր մասնագիտական ու աշխատանքային որակներն ապացուցած կոլեկտիվի առավելագույնս  պահպանմամբ, ուստի կրճատումների շրջանակներում աշխատանքից ազատվող աշխատակիցների մի զգալի մասն էլ՝ շուրջ 200 հոգի, Ընկերության գործունեության այս փուլում փոխադրվելու է «Վալլեքս» խմբի այլ ընկերություններ՝ իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանքի։

Ընկերությունը լիահույս  է, որ հանգամանքների բարեհաջող ընթացքի դեպքում կհաջողվի կարճ ժամանակում վերականգնել տարիների ընթացքում ձեւավորած կոլեկտիվը»:

«Թեղուտ» ՓԲ կրճատում է աշխատողներին եւ ժամանակավորապես դադարեցնում հանքի շահագործումը

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ